գլխավոր Շոուբիզնես Կենդանակերպի ամենախնամված կանայք

Կենդանակերպի ամենախնամված կանայք

Իհարկե, գեղեցկության հայեցակարգը շատ սուբյեկտիվ է, և այնուամենայնիվ խնամվածությունը մի բան է, որի շուրջ չես կարող վիճել: Կամ կա, կամ չկա…

Ցուլ

Ցուլերը ճաշակի բնական զգացողություն ունեն։ Նրանց համար կատարյալ տեսք ունենալը նույնքան բնական է, որքան շնչելը: Ամեն ինչ պետք է իր տեղում լինի։ Ցուլերն ժամանակ չեն խնայում իրենց արտաքինի մասին հոգ տանելու համար։ Բայց նրանք դրան հասնում են նվազագույն գնով:

Առյուծ

Առյուծները վստահ են իրենց գեղեցկության վրա։ Նրանք սիրում են, երբ նրանցով հիանում են և միշտ փորձում են լինել ուշադրության կենտրոնում։ Առյուծները հոգ են տանում իրենց արտաքինի մասին։ Բայց նրանց համար արտաքին գեղեցկությունն ավելի կարևոր է, քան ներքինը։

Կույս

Կույսերը ուշադիր և մանրակրկիտ հետևում են իրենց արտաքինին։ Նրանք գիտեն ինչպես ներկայանալ՝ չունենալով ընդգծված գեղեցկություն։ Կույսերը միշտ կատարյալ տեսք ունեն։ Կոսմետիկայի ընտրությանը խելամտորեն են մոտենում։