գլխավոր Տարածաշրջան Իրանում ուսանողական միկրոավտոբուս է շրջվել. վարորդը մահացել է, կա 15 տուժած 

Իրանում ուսանողական միկրոավտոբուս է շրջվել. վարորդը մահացել է, կա 15 տուժած 

Իրանի Խոմեյնիշահր քաղաքում շրջվել է Ազադ համալսարանի ուսանողական միկրոավտոբուսը։ Տեղեկությունը հայտնել է Սպահանի նահանգապետի վարչակազմի ճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Շիշեֆորուշը։

«Ուսանողական միկրոավտոբուսի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան օղակաձև ավտոճանապարհին, մեկ մարդ`վարորդը, մահացել է, 15-ը` վնասվածքներ ստացել… 11 մարդու տեղափոխել են Խոմեյնիշահրի հիվանդանոցներ»,– Շիշեֆորուշի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են: