
Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անընդունելի են ու պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկու անգամ քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Միջազգային կառույցը կողմերին կրակի դադարեցման կոչ էր արել։