գլխավոր Քաղաքականություն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական հունով է ընթանում․ Քալըն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական հունով է ընթանում․ Քալըն

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական հունով է ընթանում, ԱՊԱ-ի Ստամբուլի թղթակցի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Քալընը հավաստիացրել է, թե մոտ ժամանակներս երկու երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանը հատել անձնագրով։ 

«Հիմա խաղաղ բանակցությունների ընթացքը նորմալ է, կապեր են հաստատվել, որոնք գոյություն չունեին շուրջ 30 տարի, սա շատ կարևոր է»,- ասել է նա։