գլխավոր Աշխարհ Ֆլորիդայում ամենագնացը մխրճվել է հրատեխնիկայի խանութի մեջ. կա մեկ զոհ

Ֆլորիդայում ամենագնացը մխրճվել է հրատեխնիկայի խանութի մեջ. կա մեկ զոհ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Մելբորն քաղաքում ամենագնացը մխրճվել է հրատեխնիկայի խանութի մեջ, պահեստը պայթել է, ապա հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Florida Today պարբերականին։

«Պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ հրդեհը տարածվել Է մերձակայքում։ Խանութի աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ»,– գրում է կայքը։

Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարը նշել է, որ կրակը մեկուսացնել չի հաջողվում, քանի որ խանութին մոտենալը վտանգավոր է. պայթյունները դեռ շարունակվում են։

Այնուամենայնիվ դեպքից մի քանի ժամ հետո կրակը հաջողվել է մարել։ Դեպքի վայրում աշխատել են տասնյակ հրշեջներ։