գլխավոր Սպորտ Ալեքս Տելեսը պատմել է Նեյմարի վերականգնման մասին

Ալեքս Տելեսը պատմել է Նեյմարի վերականգնման մասին

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ալեքս Տելեսը պատմել է թիմի հարձակվող և առաջատար Նեյմարի վերականգնման ընթացքի մասին։ Գրում է Armsport-ը։

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Սերբիայի դեմ խաղում (2-0) Նեյմարը ցավալի վնասվածք է ստացել, ինչի պատճառով 79-րդ րոպեին փոխարինվել է։ Հաղորդվում էր, որ հարձակվողը ոտքի թաթի վնասվածք է ստացել։

«Նեյմարի վերականգնումը լավ է ընթանում։ Ակնհայտ է, որ նա կարևոր ֆուտբոլիստ է Բրազիլիայի հավաքականի համար։ Մենք կարոտում ենք նրան, նա անում է ամեն հնարավորը, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա խաղադաշտ»,- Տելեսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Բրազիլիայի հավաքականը երեկ նվազագույն հաշվով հաղթել է Շվեյցարիային և ապահովել է իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։