գլխավոր Իրադարձային Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի խորհրդականի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի խորհրդականի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ երրկուստեք գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես` նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։