գլխավոր Գլխավոր Տոնոյան․ Մենք ընդգծում ենք Ռուսաստանի հատուկ դերը կրակի դադարեցմանն ուղղված քայլերում

Տոնոյան․ Մենք ընդգծում ենք Ռուսաստանի հատուկ դերը կրակի դադարեցմանն ուղղված քայլերում

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ դեր ունի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված քայլերում։

«Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն ուղղված Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։ Այս առիթով մենք ընդգծում ենք Ռուսաստանի Դաշնության հատուկ դերը` որպես այս հարցում բացառիկ շահեր ու լծակներ ունեցող պետություն, որը հետաքրքրված է խաղաղությամբ ու կայունությամբ Հարավային Կովկասում»,-ասել է Տոնոյանը։

Տոնոյանի կարծիքով՝ Հայաստանն ու միջազգային հանրությունը՝ բացառությամբ որոշ դեպքերի, գտնում են, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Հայկական կողմը դեռևս տեսնում է այս հարցի լուծումը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ։ Ամեն դեպքում եթե հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը շարունակվեն, ապա այս արյան հեղեղը կրելու է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական պատասխանատվություն»,-հայտարարել է Տոնոյանը։