գլխավոր Գլխավոր Կոչ ենք անում հակառակորդին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ պատասխանն...

Կոչ ենք անում հակառակորդին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու․ Արցախի ՊԲ

Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։