գլխավոր Ժամանց Քիմ Քարդաշյանը դադարեցնում է համագործակցությունը Balenciaga նորաձևության տան հետ

Քիմ Քարդաշյանը դադարեցնում է համագործակցությունը Balenciaga նորաձևության տան հետ

 Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը հարցականի տակ է դրել Balenciaga նորաձևության տան հետ իր հետագա համագործակցությունը, քանի որ Balenciaga–ն արջի տեսքով խաղալիքը ձեռքին երեխաների լուսանկարներ էր տեղադրել՝ բոնդաժի (շարժումների սահմանափակում՝ սեքսուալ խաղերի ժամանակ– խմբ.) համար նախատեսված գոտիներ հիշեցնող հագուստով։ Այս մասին Քարդաշյանը գրել է Twitter–ի իր էջում։

«Ինչ վերաբերում է Balenciaga-ի հետ իմ ապագային, ներկայումս գերագնահատում եմ ապրանքանիշի հետ իմ հարաբերությունները», – գրել է նա։Սկանդալային ֆոտոշարքը, որը նվիրված էր փափուկ պայուսակների նոր շարքին, հայտնվել էր նախորդ շաբաթ և սոցցանցերի օգտատերերի շրջանում բողոքի ալիք բարձրացրել։ Ավելի ուշ նորաձևության տունը հեռացրեց լուսանկարները, հայտարարելով, որ իրավաբանական քայլեր է ձեռնարկում այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գովազդային արշավում «չարտոնված առարկաներ» օգտագործելու համար։

Քարդաշյանը վերջին տարիներին ապրանքանիշի դեսպանն էր համարվում։ Նա Balenciaga–ի զգեստներով հանդես էր գալիս մեծ միջոցառումների ժամանակ, գովազդում նորաձևության տան արտադրանքն սոցցանցերում։

Նշվում է, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քարդաշյանի կարիերան վերելք է ապրում։ Պարբերաբար նա հայտնվում էր տարբեր ամսագրերի շապիկներին և դառնում միջոցառումների կենտրոնական հերոսուհին։