գլխավոր Եղանակ Ինչպիսի՞ եղանակ կլինի ձմռան առաջին օրը

Ինչպիսի՞ եղանակ կլինի ձմռան առաջին օրը

Երևանում նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: