գլխավոր Սպորտ Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում (տեսանյութ)

Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ Արցախից ժամանած երեխաների համար ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Երեխաները և «Գանձասար-Կապան-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստները, բաժանվելով խմբերի, անցկացրին տարբեր խաղեր։

Միջոցառման ավարտին Արցախցի երեխաները ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից։