
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։
«Ուկրաինան դեմ չէ բանակցություններին: Վլադիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում խոսել է «համաշխարհային խաղաղության» մասին և դրան հասնելու կամք դրսևորելու մասին հայտնել», – ասել է նախարարը՝ պատասխանելով ֆրանսիական Parisien թերթի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ բանակցությունները Կիևի և Փարիզի հեռախոսազրույցների թեման է։
Միաժամանակ, Կուլեբան հավելել է, որ դա տեղի ունենալու համար Ռուսաստանը «պետք է դադարեցնի բանակցությունները ու վերջնագիրը շփոթելը»։ Նա նաև ընդգծել է, որ ո՛չ Մակրոնը, ո՛չ մյուս առաջնորդները «Ուկրաինային չեն մղում բանակցությունների՝ իրենց շահերից ելնելով»։ Կուլեբայի խոսքով՝ «արդար խաղաղությունը սկսվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ»։
Ավելի վաղ Զելենսկին G20-ի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ հայտարարել էր Ուկրաինայում խաղաղության վերականգնմանն ուղղված քայլերի իր տեսլականի մասին, որը բաղկացած է 10 կետից։