գլխավոր Աշխարհ Պուտինը նշել է Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքը

Պուտինը նշել է Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքը

Մոր կողմից երեխաների դաստիարակությունը Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքն է, սա է երկրի ողջ պատմությունը, նրա մշակույթը, ավանդույթները և մարդկանց վստահությունը ապագայի նկատմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուզում եմ ասել, որ ամենակարևոր հենարանը քո դիրքն է և այն, թե ինչպիսին ես, ես չեմ վախենա մեծ-մեծ խոսքերից, թե ինչպես ես ապրել մինչև հիմա, ինչպես ես դաստիարակել քո երեխաներին, սա է Ռուսաստանի գոյության հիմնական հիմքը »,- ասել է Պուտինը հատուկ ռազմական գործողության մասնակից զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ խոսքը բոլոր մայրերի մասին է, այլ ոչ միայն հանդիպման ներկաների։

«Ես խոսում եմ ոչ միայն ձեր մասին, ներկաների, այլև ընդհանրապես մայրերի, մեր մայրերի մասին: Սա է այն հիմնական հիմքը, որի վրա կանգնած է մեր երկիրը, սա է մեր ողջ պատմությունը, մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր երկրի ապագան, վստահություն մեր հաղթանակների նկատմամբ՝ բառիս լայն իմաստով, ոչ միայն հատուկ ռազմական գործողության շրջանակներում»,- ասել է նախագահը։