գլխավոր Աշխարհ Ուկրաինայում արգելվել է վառելափայտի արտահանումը

Ուկրաինայում արգելվել է վառելափայտի արտահանումը

Ուկրաինայի կառավարությունը վառելափայտի արտահանումը արգելող որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։

«Կառավարությունը որոշում է ընդունել վառելափայտի արտահանումն արգելելու մասին», – նշվում է Շմիգալի թելեգրամյան ալիքում:

Վարչապետը նման որոշումը բացատրել է վառելափայտը որպես ջեռուցման հիմնական ռեսուրս կուտակելու անհրաժեշտությամբ, հատկապես ռազմական գործողությունների գոտուն մոտ գտնվող շրջաններում։

Շմիգալը թելեգրամյան իր ալիքում նաեւ նշել է, որ երկրում չեն մնացել ջերմային և հիդրոէլեկտրակայաններ, որոնց դեռ հարվածներ չեն հասցվել: