գլխավոր Աշխարհ Պուտինը պահանջել է մեծացնել ռազմական տեխնիկայի արտադրությունը և բարելավել դրա բնութագրերը

Պուտինը պահանջել է մեծացնել ռազմական տեխնիկայի արտադրությունը և բարելավել դրա բնութագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի կարիքները բավարարելու համար կառավարությանն առընթեր համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պահանջել է ոչ միայն ավելացնել արտադրվող ռազմական տեխնիկայի քանակը, այլև բարելավել դրա բնութագրերը, հայտնում է ТАСС-ը:

Պուտինը պարզաբանել է, որ պետք է համակարգել խորհրդի աշխատանքը Ռուսաստանի զինված ուժերի կարիքները բավարարելու համար, միաժամանակ նշել է, որ խորհուրդը որևէ արտակարգ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի ունենա։

ՌԴ նախագահը պահանջել է շարունակաբար կատարելագործել ռուսական բանակի կարիքների համար նախատեսված զինատեսակները և պահպանել դրանց արդյունավետությունը։ ԶՈՒ սարքավորումների յուրաքանչյուր տարրի մշակման ու արտադրության ժամանակ պետք է հաշվի առնվի այն օգտագործողների կարծիքը, հավելել է Պուտինը։