գլխավոր Իրադարձային Կարևոր տեղեկություն ԱՄՆ վիզայի համար դիմած քաղաքացիների համար. դեսպանության հայտարարությունը

Կարևոր տեղեկություն ԱՄՆ վիզայի համար դիմած քաղաքացիների համար. դեսպանության հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Կարևոր տեղեկություն ԱՄՆ վիզայի համար դիմած քաղաքացիների համար

Վիզաներին առնչվող ձեր բոլոր հարցումները անհրաժեշտ է ներկայացնել նոր գործարկված Visa Navigator հարթակի միջոցով՝ https://ais.usvisa-info.com/en-am/niv/information/contact_us։

Visa Navigator հարթակում զետեղված են տեղեկություններ հարցազրույց պլանավորելու, վիզայի դիմում ներկայացնելու, արտահերթ հարցազրույց նշանակելու, հարցազրույցին ներկայացվող փաստաթղթերի և այլ թեմաների վերաբերյալ։

Եթե հարթակում չեք կարողանում գտնել ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա հետևեք All Other Questions բաժնի ցուցումներին և կապ հաստատեք մեր մասնագետների հետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ խնդրո առարկայի հստակ ձևակերպումը (subject line-ում) խիստ էական է հարցերին առավել արագ ընթացք տալու համար»,-նշված է հայտարարության մեջ։