գլխավոր Առողջություն Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել ախորժակի կորուստը

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել ախորժակի կորուստը

Ախորժակի բացակայությունը կամ քաշի անբացատրելի կորուստը կարող են պայմանավորված լինել մի շարք տհաճ ախտաբանություններով։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ֆաթիմա Կուլչիևան՝ նշելով, որ նման խնդրի բնական պատճառների շարքին կարող են դասվել հոգեբանական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Մասնագետի խոսքով՝ բավականին հաճախ ախորժակի կորուստը կապված է լինում տարբեր հոգեբանական և հոգեկան խանգարումների հետ։ Օրինակ՝ ախորժակի վրա կարող են ազդել ընկճախտը, տարբեր տագնապային խանգարումները կամ նոր զարգացող հոգեկան հիվանդությունները: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել հոգեբույժի հետ։

Վերոնշյալ խնդիրներից բացի ախորժակի կորուստը կարող է վկայել նաև հորմոնալ հիվանդությունների մասին։ Այս դեպքում հարկավոր է անպայման դիմել ներզատաբանին ու ստուգել վահանագեղձի վիճակը։