գլխավոր Առողջություն 4 գործոն, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ

4 գործոն, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ

Մազերի որակի վրա կարող են ազդել լյարդի ու լեղամուղ համակարգի աշխատանքի խանգարումները, ինչը պայմանավորված է նրանով, որ առանց լեղու սննդարար նյութերի մեծ մասը չի յուրացվում։ Այս մասին moslenta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ, սննդաբան Իրինա Յուզուպը՝ անդրադառնալով մազաթափությանը նպաստող հիմնական գործոններին։

Մասնագետի խոսքով՝ մազաթափության մյուս պատճառն օրգանիզմում կենսական նշանակություն ունեցող տարրերի պակասն է, սակայն սա, այնուամենայնիվ, հիմնականը չէ։

«Միկրոտարրերի և վիտամինների պակասը հաճախ երկրորդական է: Այն պայմանավորված է լինում կամ սննդամթերքի որոշակի տեսակների քիչ գործածությամբ, կամ սննդանյութերի ոչ պատշաճ յուրացմամբ, ինչը կապված է մարսողության խանգարումների և վարակների հետ»,- ընդգծել է բժիշկը։

Բացի այդ, մազաթափությունը կարող է պայմանավորված լինել նաև սթրեսով և որոշակի հակադեպրեսանտների ընդունմամբ, ուստի այս գործոնները ևս հարկավոր է հաշվի առնել։