գլխավոր Գլխավոր Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ․ Razm.Info

Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ․ Razm.Info

Հոկտեմբերի 29-ին թուրքական Diavn-i Harp թելեգրամի ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU կվադրոկոպտեր ԱԹՍ-ների լուսանկարներ: Այս մասին հայտնում է Razm.Info պորտալը։

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում

Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ ԱԹՍ-ները պտուտակավոր են՝ հավաքված կվադրոկոպտերի վրա, և դրանց վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15-30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ.

Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի ԱԹՍ իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների պարս: Դեռևս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման շուրջ, սակայան կոնկրետ երկիր չէր նշվում:  2019թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաև Kargu ԱԹՍ-ների տաղավար:

Ավելին՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերի մեջ երևացել էր ադրբեջանական կողմից թռչող մահապարտ օբյեկտ, ու կա հավանականություն, որ դա կարող էր լինել Kargu.