
2022թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` 2022թ. առաջին 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114.5%։
«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»,–գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ Քերոբյանը հայտնել էր` 2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6%֊ով, իսկ 2022թ. առաջին ինը ամիսներին` 14.1%֊ով։