գլխավոր Ժամանց Ուեսթը հայտնել է, թե ինչպես է Թրամփն արձագանքել իր առաջարկին

Ուեսթը հայտնել է, թե ինչպես է Թրամփն արձագանքել իր առաջարկին

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, հայտնել է, թե ինչ է ասել Դոնալդ Թրամփը, երբ նրան առաջարկել է որպես փոխնախագահ միանալ իր քարոզարշավին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուեսթն ու Թրամփը հանդիպել են առաջիկա ընտրությունների հեռանկարները քննարկելու համար։ Ռեփերը դիմել էր իր հետևորդներին և խնդրել տարբերակներ ասել, թե ինչպիսին է եղել Թրամփի պատասխանը, երբ ինքը խնդրել է նրան 2024 թվականին լինել իր փոխնախագահը։

Պարզվել է, որ Դոնալդ Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա։ Արտիստի խոսքով՝ նախկին նախագահը վստահ է, որ Ուեսթը կպարտվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Ռեփերը նշել է, որ Թրամփին ամենից շատ շփոթեցրել է փոխնախագահ դառնալու առաջարկը։