գլխավոր Սպորտ Բրազիլիայի հավաքականի բժիշկը խոսել է Նեյմարի վնասվածքի մասին

Բրազիլիայի հավաքականի բժիշկը խոսել է Նեյմարի վնասվածքի մասին

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը խոսել է ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի վնասվածքի մասին։ Գրում է Armsport-ը։

30-ամյա բրազիլացին ԱԱ-2022-ի Սերբիայի հետ խաղում (2:0) փոխարինվել էր 68-րդ րոպեին։

«Նա ոլորել է աջ կոճը։ Մենք դեռ չենք հասցրել լիարժեք հետազոտություն անել, բայց կոճն արդեն մի փոքր ուռել է։ Կարևոր է սպասել առաջին 24 ժամերին: Հիմա պարզապես խաղաղության և համբերության խնդիր է»,- Լասմարի խոսքն է մեջբերել RMC Sport-ը: