գլխավոր Սպորտ Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել ԱԱ-ի 5 առաջնություններում

Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել ԱԱ-ի 5 առաջնություններում

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նոր ռեկորդ է սահմանել։ Նա դարձել է առաջին ֆուտբոլիստն աշխարհում, որը գոլ է խփել Ֆուտբոլի աշխարհի հինգ առաջնություններում:

37-ամյա ֆուտբոլիստը Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության Պոտուգալիա– Գանա խաղի ժամանակ դիպուկ 11 մետրոնց հարվածով գրավել է Գանայի հավաքականի դարպասնու բացել խաղի հաշիվը։

Նշենք, որ Ռոնալդուն գոլեր է խփել նաև 2006, 2010, 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններում:

Ի դեպ` Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Գանայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով, հաղթել է Պորտուգալիան։