գլխավոր Աշխարհ Բեռլինի օդանավակայանն էկոակտիվիստների պատճառով կաթվածահար է

Բեռլինի օդանավակայանն էկոակտիվիստների պատճառով կաթվածահար է

Բեռլինի օդանավակայանի (BER) թռիչքուղու վրա էկոակտիվիստների ներթափանցումից հետո բոլոր չվերթները դադարեցվել են, հինգշաբթի հայտնել է rbb 24 լրատվական պորտալը:

Տեղական ժամանակով ժամը 16-ի սահմաններում «Վերջին սերունդ» (Letzte Generation) շարժման ակտիվիստներն իրենց Twitter-ում տեսանյութ են տեղադրել։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ակտիվիստները ներխուժում օդանավակայանի տարածք՝ աքցանով մետաղական պարիսպը կտրելուց հետո։ Այնուհետև ցուցարարներն ձեռքերի ափերի մասով իրենց սոսնձում են օդանավակայանի թռիչքային դաշտի այն հատվածին, որով ինքնաթիռը տանում է դեպի թռիչքուղի։

«Կլիմայի հարցով ակտիվիստները փակել են ճանապարհը BER օդանավակայանում։ Մինչ ոմանք իրենց սոսնձել են հատակին, մյուսները հեծանիվներով շրջում են տարածքով։ BER-ում օդային երթևեկությունը դադարեցվել է», – հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի քարտուղարին։

Դա հաստատվում է Flightradar-ի տվյալներով, որոնց համաձայն՝ օդանավակայանին մոտեցող մի քանի ինքնաթիռներ փոխել են ուղղությունը։