գլխավոր Աշխարհ Բելառուսը դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանն իր տարածք ներխուժման դեպքում. Լուկաշենկո

Բելառուսը դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանն իր տարածք ներխուժման դեպքում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մենք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, մենք օգնությունից չենք հրաժարվի, բայց, գիտեք, կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում մենք ստիպված չենք լինի օգտվել ՀԱՊԿ-ից։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք պատասխանել»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Նրա խոսքով` այս դեպքում ոչ ոք այլևս չի քննարկի «կեղտոտ» կամ «մաքուր» միջուկային ռումբի խնդիրը։

Պատասխանն այնպիսին կլինի, որ «ոչ միայն Եվրոպան կդողա», և այն կլինի զինված ուժերի` Ռուսաստանի հետ համատեղ խմբավորումից։