գլխավոր Սպորտ Պորտուգալիան դրամատիկ խաղում հաղթեց Գանային

Պորտուգալիան դրամատիկ խաղում հաղթեց Գանային

ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրում Պորտուգալիան 3-1 հաշվով հաղթեց Գանային։ Գրում է Armsport-ը։

Թիմերը դժվարին առաջին խաղակես անցկացրին։ Մի քանի անգամ հարմար դիրքերից վրիպեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Գանացիները ևս հետ չէին մնում հուժկու հարվածներով, սակայն դրանցից ոչ մեկը գոլի չվերածվեց։

Հաշիվը բացվեց միայն 65-րդ րոպեին․ գանացիների ֆուտբոլիստը կանոնները խախտեց Ռոնալդուի հետ պայքարում, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց հենց Կրիշտիանուն։