գլխավոր Իրադարձային Հրթիռակոծված Շուշիի լուսանկարները. ԱՀ ԱԻՊԾ

Հրթիռակոծված Շուշիի լուսանկարները. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հրթիռակոծված Շուշիի լուսանկարներն ու դրանց կից գրել.

«Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:

Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:

Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը»։