գլխավոր Քաղաքականություն Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու...

Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու լուրերը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով Արցախում արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների քննարկման վերաբերյալ լուրերին, նշել է, որ նախագահը Արցախի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ նրանց չի արել, և այս պահին նման հարց օրակարգում չկա։ «Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել արտաքին գործերի նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նախագահը Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին չի արել, և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Հստակ որոշում կայացնելուց հետո Արտաքին գործերի և մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար քննարկվում են Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։