գլխավոր Քաղաքականություն ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը....

ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը. Զախարովա

ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ քաղաքական գործիչները, փորձագետները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից»,- հայտարարել է Զախարովան:

Այսպես նա մեկնաբանել է ՌԴ Դաշնության խորհրդի պատգամավոր Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից:

«Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, ընթացքում և հետո»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: