գլխավոր Տնտեսություն Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. վարչապետ

Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. վարչապետ

Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավել աշխատատեղ կա:

«2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ձևավորվել»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2018 թվականի հոկտեմբերի նկատմամբ` 2022 թվականի հոկտեմբերին 10 միլիարդ դրամով ավել եկամտային հարկ է  հավաքագրվել: