գլխավոր Քաղաքականություն Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան

Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան

Կարող են լինել պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները վայր դնել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` չժխտելով խոսակցությունները խմբակցությունից որոշ պատգամավորների մանդատները վայր դնելու մասին։

Միևնույն ժամանակ Խամոյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի, և խմբակցությունը կայացնում է որոշումներ և առաջնորդվում է այդ որոշումներով։

«Սա բռնապետական համակարգ չէ, խմբակցությունը ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող են լինեն պատգամավորներ, որոնք անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով նման որոշում կարող են կայացնել։ Անուններ հրապարակե, կամ նրանց փոխարեն հիմնավորման կամ բացատրության տեքստեր ասել ես չեմ կարող ասել»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից, Խամոյանը հերքել է։ Իսկ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ էթիկապես ճիշտ չի համարել ներկուսակցական խնդիրներին անդրադառնալ։