գլխավոր Քաղաքականություն ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել

ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

«Արդյունքում թափուր պաշտոնները առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ՝ մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված 5-ամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ»,- ասել է Սիմոնյանը: