գլխավոր Քաղաքականություն Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին. Աբդոլլահիան

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին. Աբդոլլահիան

Թեհրանը տարածաշրջանի երկրների տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին՝ հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Թեհրանը Ադրբեջանը և Հայաստանը դիտարկում է որպես երկու հարևաններ և առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին:

Անդրադառնալով ուկրաինական պատերազմում Իրանի անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումներին՝ երկրի գլխավոր դիվանագետը պարզաբանել է, որ մինչև հիմա ոչ մի ապացույց չի ներկայացվել Ուկրաինայում դրանց օգտագործման մասին:

Աբդոլլահիանն անդրադարձել է նաև 2015 թ. միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, ընդգծել՝ դրանք շարունակվում են, սակայն տարաձայնությունները պահպանվում են: