գլխավոր Քաղաքականություն Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասել է նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հարցի։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: