գլխավոր Քաղաքականություն Հստակ պետք է բացատրություն տան, թե ՀԱՊԿ–ի այլընտրանքը որն է. Ագնեսա Խամոյան

Հստակ պետք է բացատրություն տան, թե ՀԱՊԿ–ի այլընտրանքը որն է. Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծում է, որ սեփական ամբիցիաներից և շահից ելնելով ՀԱՊԿ–ից դուրս գալը արկածախնդրություն է։ Նա իր տեսակետը հայտնել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները սեփական լրատվամիջոցներով, իրենց պատգամավորներով պարբերաբար ՀԱՊԿ–ից դուրս գալու անոնսներ են անում, ՌԴ–ին ուղղված գործողություններ են անում, բայց այդ դեպքում պետք է իշխանությունների կողմից հստակ բացատրությունը տրվի, թե ինչպիսի անվտանգային համակարգի մեջ է ՀՀ–ն մտնում։

«Ես չեմ կարող ասել` արդյոք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից, թե ոչ, քանի որ ամբողջությամբ չեմ տիրապետում, թե ինչպես են այս ընթացքում ձևավորվել ՀԱՊԿ–ի և Հայաստանի փոխհարաբերությունները։ Ես վստահեցնում եմ, որ Յուրի Խաչատուրովի հետ կատարված դեպքը իր ազդեցությունն է ունեցել ՀՀ–ի նկատմամբ ձևավորված վարքագծի և փոխված վարքագծի համար։ Սակայն սեփական ամբիցիաներից և շահից ելնելով պարզապես որոշել և ՀԱՊԿ–ից դուրս գալ, իհարկե, արկածախնդրություն է»,–ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Խամոյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթեր չստորագրելուն։

«Փաշինյանը հայրենակիցների առջև փորձում է իրեն դնել հերոսի տեղ, բայց այստեղ կարևոր հարց կա. միջազգային հարաբերությունները սեփական թիմում առկա հարաբերությունների հետ պետք չէ զուգորդել և համադրել, այստեղ հարց պետք է տալ Փաշինյանին՝ ինչո՞ւ չկա ՀԱՊԿ–ի գնահատականը, երբ նախագահողը Հայաստանն էր»,–ասել է Խամոյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ որոշ երկրների հետ, պատգամավորը նշել է, որ դրա պատասխանատուն էլ է ՀՀ գործող իշխանությունները։