գլխավոր Քաղաքականություն Նրանց քաղաքական գնահատականը բավարար չէր. Սիմոնյանը` ՀԱՊԿ–ի փաստաթուղթը չստորագրելու մասին

Նրանց քաղաքական գնահատականը բավարար չէր. Սիմոնյանը` ՀԱՊԿ–ի փաստաթուղթը չստորագրելու մասին

Հայաստանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ կառույցի քաղաքական գնահատականը բավարար չէր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ՀԱՊԿ–ին անդամակցել ենք թուրք–ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Հիմա եկել է ժամանակը, երբ պետք է գոնե քաղաքական գնահատական տրվի, սակայն իրենց գնահատականը բավարար չէր։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականը տեղ կգտնի փաստաթղթի մեջ»,– նշել է Սիմոնյանը։