գլխավոր Գլխավոր Հուսամ` պայմանավորվածություններն արագ կիրագործենք. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Հուսամ` պայմանավորվածություններն արագ կիրագործենք. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարել ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունները: Նա կառավարության նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հանդիպմանը։

«Հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»,–ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 23-ին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց էին ունեցել։

Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հին ու խորը արմատներ։ Պուտինն արձանագրել էր, որ Փաշինյանի հետ Ղարաբաղի խնդիրները քննարկել են ինչպես ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, երբ միասին երթևեկում էին մեկ ավտոմեքենայում, այնպես էլ գագաթնաժողովի ընթացքում ու դրանից հետո։