գլխավոր Գլխավոր ՀԱՊԿ–ում տեղի է ունեցել շատ բաց և դրական քննարկում. Փաշինյան

ՀԱՊԿ–ում տեղի է ունեցել շատ բաց և դրական քննարկում. Փաշինյան

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հռչակագիրը չի ընդունվել, այսինքն՝ ՀՀ–ն չի ստորագրել հռչակագիրը։ Կառավարության նիստին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ում, ցավոք, չի հաջողվել նաև 2 կարևոր փաստաթղթի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, և դրանք ուղարկվել են լրամշակման։ Վարչապետը հույս է հայտնել, որ լրամշակումից հետո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ թե որ փաստաթղթերի մասին է խոսքը` Փաշինյանը չի մանրամասնել։

Նրա գնահատմամբ` ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել շատ բաց և դրական քննարկում։