
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի մի բնակչուհի իր սիրելիի ազգականին շփոթել է սիրուհու հետ և վրեժխնդրության համար հրդեհել է է նրա տունը: Այս մասին հայտնում է New York Post-ը։
23-ամյա Սինեյդա Մերի Սոտոն կասկածել է սիրելիին անհավատարմության մեջ, երբ իր զանգին անծանոթ մի կին է պատասխանել: Ինչպես հետո պարզվել է՝ նա իր սիրելիի ազգականն է եղել։ Սոտոն չի իմացել այդ մասին:
Կինը ներխուժել է տղամարդու տուն և հրկիզել հյուրասենյակի բազմոցը։ Կրակը արագ տարածվել է ամբողջ տանը։ Դրանից հետո նա տեսազանգով ցույց է տվել հրդեհը սիրելիին:
«Հուսով եմ, որ քո իրերի հետ ոչինչ չի լինի», – ասել է Սոտոն և ավարտել զանգը:
Հրդեհի պատճառած վնասը գերազանցել է 50 հազար դոլարը։ Սոտոն ձերբակալվել է և մեղադրվում հրկիզման մեջ։ Նա կասկածվում է նաև գողության մեջ. կնոջ մեքենայում մի քանի իրեր են եղել, որոնք նա հրկիզումից առաջ դուրս է բերել տնից: