գլխավոր Եղանակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով:

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը սպասվում է անձրև:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 15-17, երեկոյան՝ 4-6 աստիճան։