գլխավոր Գլխավոր Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ 

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ 

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: 

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։