
ԱՀ ԱԻՊԾ-ը նոր հրապարակում է արել.
«Կադրեր՝ այսօր հրթիռակոծված Ստեփանակերտից:
Թշնամին թիրախավորել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նմշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացնիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:
Նախնական տվյալներով տուժածներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ: