գլխավոր Հասարակություն Հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել...

Հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին․ ՊԵԿ 🎥

Հայաստան օժանդակություն ուղարկող անհատներն ու կազմակերպությունները կարող են չմտածել հարկեր վճարելու մասին, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը․

«Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից:

Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:

☎️Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 կամ 08000 0007»,- ասված է հայտարարության մեջ։