գլխավոր Սպորտ Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նոկդաունի ենթարկեց անգլիացի մրցակցին ու հասավ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նոկդաունի ենթարկեց անգլիացի մրցակցին ու հասավ եզրափակիչ

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Իսրայելյանը եզարփակիչում է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Նա կարողացել է պարտության մատնել անգլիացի Նելսոն Բիրչառին։

«Իսրայելյանը նոկդաունի ենթարկեց անգլիացի մրցակցին: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակ շնորհեցին հայ մարզիկին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Էրիկ Իսրայելյանը նախորդ մենամարտում 5:0 հաշվով հաղթել է գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ` Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57), Էրիկ Իսրայելյանը (60 կգ): 63 կգ քաշային կարգում հանդես է գալիս Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյանը, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Ավետիք Հովակիմյանը:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Իսպանիայում, այն մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև նոյեմբերի 26-ը։