գլխավոր Գլխավոր Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը 📷

Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը 📷

Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն:

Իր հերթին Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի վաղ նշել էր, որ Ստամբուլում Wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Էրդողանի անձնական հրամանով հարձակվել են Արցախի քաղաքների վրա: Թիրախավորվել է նաև Ստեփանակերտի ծննդատունը։