գլխավոր Գլխավոր Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռանկյունին ընդդեմ Հայաստանի․ Կոմերսանտ

Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռանկյունին ընդդեմ Հայաստանի․ Կոմերսանտ

Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հերքել օտարերկրա վարձկանների առկայությունը հակամարտության գոտում, կոմերսանտ պարբերականը գրում է․

«Այդ ընթացքում Արցախյան հիմնահարցը խթանում է Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռանկյունու ձևավորմանը, ընդ որում արագ տեմպերով։ Այդ եռանկյունու մասնակիցներն էլ շարունակում են պնդել իրենց եղբայրական հարաբերությունների մասին»։

Պարբերականը հայտնում է, որ իրենց աղբյուրներով Փեշեվարից զինյալների նվազագույնը մեկ խմբաքանակ, զենքերով ու զինամթերով մի քանի շաբաթ առաջ արդեն ուղարկվել են Արցախ։

Աֆղանական քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավա Անդրեյ Սերենկոյի խոսքով, Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ներկայիս սերտ համագործակցությունը կարող է դառնալ նոր, երկարաժամկետ աշխարհաքաղաքական դաշինքի սկիզբը։ Այն հենվելու է Անկարայի նեոօսմանյան քաղաքական ամբիցիաների վրա։ Արացխյան հարցի սրումը միայն այս սուպերպրոեկտի գործարկման կատալիզատորը դարձավ։