գլխավոր Իրավունք Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Պաշտպան Զորայր Հարությունյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպան Զորայր Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը: Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ»,- գրել է Հարությունյանը: