գլխավոր Հասարակություն Երևանում Մարիա Յակոբսոնի անունով փողոց կանվանակոչվի

Երևանում Մարիա Յակոբսոնի անունով փողոց կանվանակոչվի

Երևանի Արաբկիր համայնքի թիվ 51-րդ փողոցը կանվանակոչվի դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի անվամբ:Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում։

Մարիա Յակոբսենի անունով անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել «Մարիա Յակոբսեն» հասարակական կենտրոնի նախագահ Արմեն Մանասյանը և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ-հիմնադրամի տնօրինությունը:

Օրեր առաջ լրացել է Յակոբսենի 140 ամյակը:

Նշենք, որ Մարիա Յակոբսոնը 1907 թ.–ին ամերիկյան ընկերության միսիոներների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։

1915 թ.–ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։

1922 թ.–ի Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբերի, արժանացել է «մամա» անվանը։