գլխավոր Հասարակություն Պետբյուջեի հաշվին գնված շտապօգնության մեքենաները կտրամադրվեն նաև մարզերին. Ավանեսյան

Պետբյուջեի հաշվին գնված շտապօգնության մեքենաները կտրամադրվեն նաև մարզերին. Ավանեսյան

Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները: 

Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով: 

Իսկ պետական բյուջեի հաշվին գնված՝ մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»,- գրել է Ավանեսյանը: